Google ընկերությունը բարձրորակ աշխատակիցներին աշխատավարձ է վճարում նույնիսկ այն դեպքում, եթե նրանք չեն մասնակցում ընթացիկ որեւէ նախագծի աշխատանքների: Այս մասին հաղորդում է Business Insider-ը:
Պարբերականի աղբյուրների համաձայն, դա արվում է, որպեսզի մրցակիցները չգրավեն նրանց: Ընկերությունում կարծում են, որ այդպիսի մոտեցումն ավելի շահեկան է, քան նոր նախագծերի իրականացման համար աշխատակիցներ գտնելը:
Բացի այդ, ըստ RG-ի, «վճարովի արձակուրդում» գտնվող եւ իրենց պաշտոնից չհեռացող աշխատակիցները մասամբ սեփական նոր նախագծերն են ստեղծում եւ դրանք իրականացնում են ընկերության ներսում:





























