Ֆիլիպինների իշխանությունները պատրաստվում են դիմակայել սպասվող «Նոուլ» թայֆունին: Քամու արագությունը թայֆունի էպիկենտրոնում հասնում է 180 կմ/ժ: Արդեն տարհանվել է ավելի քան 1000 մարդ, շատ շրջաններում սննդամթերքի պահուստներ են կազմակերպվել մատակարարման խցանումների դեպքում դրանցից օգտվելու համար:

Բացի այդ, Լուսոն կղզու Բուլուսան հրաբխի ժայթքման հավանականության պատճառով կղզուց ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել, գրում է BBC Russian-ը:

Դեպի Ֆիլիպիններ չվերթները չեղյալ են հայտարարվել, դադարեցվել է նաեւ ծովային հաղորդակցությունը: