Շվեյցարիայի հյուսիսային Վյուրենլիգեն քաղաքում հրաձգության հետեւանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ տղամարդը, որը կազմակերպել էր հրաձգությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է շրջանի ոստիկանապետ Միքայել Լեութպոլդը, գրում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ իրենք դիտարկում են այն վարկածը, որ ողբերգությունը տեղի է ունեցել զոհերի միջեւ հարաբերությունների պատճառով:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 10-ին: Տեղաբնակները կարմոցի ձայներ էին լսել եւ զանգել ոստիկանություն:





























