Շվեյցարիայի հյուսիսային Արգաու շրջանում փոխհրաձգության հետեւանքով զոհվել է մի քանի մարդ: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 10-ին:
Տեղաբնակները կրակոցի ձայներ են լսել եւ զանգահարել ոստիկանություն: Միջադեպի մանրամասներն ու հնարավոր պատճառները հայտնի չեն: Զոհերի թվում երեխաներ չկան: Դատախազությունը հետաքննություն է վարում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























