ՀԱՀ-ում երկրի ազգային առաջնության եզրափակիչ փուլի «Չիպա Յունայթեդ» եւ «Կայզեր Չիֆս» ակումբների հանդիպման ավարտին ոստիկանության հետ ծայր առած բախումների հետեւանքով զոհվել է մի երկրպագու:
Խաղը տեղի էր ունեցել մայիսի 9-ին եւ ավարտվել էր «Կայզեր Չիֆսի» հաղթանակով, որը վաղաժամ ապահովել է չեմպիոնի տիտղոսը:
Հանդիպման ավարտին մարզադաշտ են վազել հազարավոր երկրպագուներ, որոնցից մեկը փորձել է խլել ոստիկանի ատրճանակը: Արդյունքում նրանց միջեւ կռիվ է սկսվել, որի ժամանակ ոստիկանը մահացու կրակոց է արձակել երկրպագուի ուղղությամբ: Տարվում է հետաքննություն, գրում է NEWSru.com-ը:





























