Հարբած տղամարդը խափանել է Malaysia Airlines ավիաընկերության չվերթը: Կուալա Լումպուրից Կոլոմբո չվերթ իրականացնող ինքնաթիռը վերադարձել է օդանակավակայն:

Ինչպես տեղեկացնում են ավիաընկերությունից, թռիչքից անմիջապես հետո ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը ագրեսիվ վարք է դրսեւորել անձնակազմի անդամներից մեկի նկատմամբ: Նրան հաջողվել է հանգստացնել միայն օդանավի մյուս ուղեւորների օգնությամբ: Օդանավի հրամանատարը որոշել է վերադառնալ Կուալա Լումպուրի օդանավակայան եւ չվերթից հանել ագրեսիվ տղամարդուն:

Ուղեւորի ինքնության մասին ոչինչ չի հաղորդվում, գրում է NTV-ն: