Մայիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի եւ Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեններ Յարոսլավ Բրատկեւիչին եւ Թորբյորն Սոհլստրյոմին, ովքեր Հայաստան են ժամանել Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հենքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։
Զրուցակիցները քննարկեցին Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր։
Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի մոտեցումը՝ զարգացնելու եւ խորացնելու տարբեր ոլորտներում ԵՄ համագործակցությունը՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորությունները այլ միջազգային ինտեգրացիոն ձեւաչափերում։
Հանդիպան ընթաքում անդրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային խնդիրների եւ դրանց կարգավորման ուղիներին։
Նախարար Նալբանդյանը եվրոպացի դիվանագետներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհով մեկ տեղի ունեցող միջոցառումները եւ դրանց խորհուրդը։




























