Ամերիկյան Նեբրասկա նահանգի խստացված ռեժիմի բանտերից մեկում անկարգությունների ժամանակ երկու դատապարտյալ է զոհվել: Այս մասին գրում է AP գործակալություն:

Ուղղիչ ծառայության դեպարտամենտի տվյալներով, կիրակի բանտարկյալները մասամբ գրավել են «Տեկուսմե» բանտի մի մասը միջադեպից հետո, որի ընթացքում մի քանի մարդ է տուժել, այդ թվում՝ բանտի աշխատակիցներ:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, բանտում, որտեղ 11 մահվան դատապարտվածներ կան, հաջողվել է կարգուկանոնը վերականգնել միայն երկուշաբթի: Այդ ժամանակ էլ հայտնաբերել են մահացածների մարմինները:

Հաղորդվում է, որ բանտի որոշ հատվածներում հրդեհ է բռնկվել: Բանտարկյալների հնարավոր փախուստի մասին տեղեկություններ չկան: