Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2017թ.-ից հետո կարող է չեղյալ համարել ԵՏՄ տարածքում գործող բջջային օպերատորների ռոումինգի վճարը։ Այս մասին հայտարարել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Կուրիլչիկը։ «Մենք առաջարկում ենք նախապատրաստել 2016-2017թթ. ընթացքում ԵՏՄ տարածքում ռոումինգի սահմանային գնի որոշման նախագիծը, որին պետք է հետեւի ռոումինգի վերացումը»,- ասել է նա լրագրողներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նշել է, որ ռոումինգի վճարը հանելու աշխատանքներ է տարվում նաեւ Եվրամիությունում։





























