Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի արվարձանում գտնվող կոշիկի ֆաբրիկայում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով զոհվել է առնվազն 3 մարդ, եւս 60-ը համարվում են անհետ կորած: Չի բացառվում, որ մոտ ժամանակներս զոհերի թիվը կարող է աճել: Այս մասին հաղորդում են Վալենսուելա քաղաքի իշխանությունները, որտեղ գտնվում է ֆաբրիկան:

Հրշեջներին մի քանի ժամ է պահանջվել՝ հրդեհը մեկուսացնելու համար: Շենքում արգելափակված աշխատակիցներից ոմանք հասցրել են հարազատներին SMS հաղորդագրություններ ուղարկել եւ օգնություն խնդրել:

Հրդեհի պատճառների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում: