Ֆիլիպիններում ռետինե հողաթափերի գործարանում բռնկված հրդեհից զոհվել է մի քանի տասնյակ մարդ, փոխանցում է Associated Press-ը։
Հրդեհը բռնկվել է Մանիլի արվարձանում։ Հաղորդվում է, որ հրդեհից հետո բանվորները վազել են 2-րդ հարկ՝ փորձելով փրկվել, սակայն այնտեղ արգելափակված են մնացել։ Ոստիկանության տեղեկություններով՝ փրկվել հաջողվել է 7 մարդու, եւս 65-ը անհետ կորած են համարվում, գրում է Gazeta-ն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է մուտքի մոտ տարվող զոդման աշխատանքների պատճառով։





























