Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը դարձել է կատարողական արվեստի ոլորտում Կանադայի գեներալ նահանգապետի կողմից շնորհվող 2015թ. մրցանակի դափնեկիր։ Այս մասին գրում է Asbarez-ը։

Դերասանական նվաճումների համար Կանադայի բարձրագույն պարգեւի է արժանացել 5 կանադացի՝ կոմպոզիտոր, դիրիժոր, գեղարվեստական ղեկավար, Կանադայի օրդենի անդամ Վալտեր Բուդրոն, կինոռեժիսոր եւ թատերային ռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասան եւ ռեժիսոր Դիանա Լեբլանը, երգչուհի, երգերի հեղինակ Սառա Մաքլահանը, Կանադայի Օրդենի անդամ, ռեժիսոր, պրոդյուսեր Հոլմս Թոմսոնը։

Դափնեկիրերը կստանան նաեւ 25 հազար դոլար պարգեւ եւ հիշատակի մեդալ, որը տպել է Կանադայի թագավորական դրամահատարանը։ Պարգեւը մայիսի 29-ին Օտտավայում կհանձնի Կանադայի գեներալ նահանգապետ Դեւիդ Ջոնսթոնը։ Իսկ մայիսի 30-ին դափնեկիրների պատվին կկայանա գալա համերգ։