Վրացի հեծանվորդ Նոդար Բերիձեին, ամենայն հավանականությամբ, չեն թողնի Ադրբեջան այցելի:
Բերիձեն մասնակցում է «Բոլորը՝ հանուն խաղաղության» հեծանվարշավին, որի շրջանակում մտադիր է այցելել Հայաստան, Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան:
Սակայն Ադրբեջանում արդեն իրարանցում է: Երկրի ԱԳՆ-ից haqqin.az-ին տեղեկացրել են, որ Վրաստանի քաղաքացի Նոդար Բերիձեն իրենց չի դիմել՝ խնդրելով հեծանվարշավ անցկացնել «ադրբեջանական գրավյալ տարածքներով»: Կայքի փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, Ղարաբաղ այցելությունից հետո Բերիձեին դժվար թե թողնեն Ադրբեջանի տարածք մտնել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սեւ ցուցակ» է ստեղծել, որում ներառում է Լեռնային Ղարաբաղ այցելած բոլոր անձանց: Նրանց մուտքն Ադրբեջան արգելվում է:





























