Ուկրաինայի Գերագույն ռադայի կոռուպցիայի կանխարգելման եւ հակազդեցության հանձնաժողովը երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովի պաշտոնանկությունն է նախաձեռնել: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է խորհրդարանական հանձնաժողովի անդամ Բորիսլավ Բերյոզան:

«Հանձնաժողովի անդամներն արդեն այսօր նախաձեռնել են պաշտոնանկությունը: Պատճառներից մեկն այն է, որ պարոն Ավակովը հրաժարվում է աշխատանքից ազատել իր տեղակալ Սերգեյ Չեբոտարին, որը մասնակից է եղել Լեսնիկի գյուղում հողատարածքների հետ կապված սկանդալին եւ Zik հեռուստաալիքի լրագրողներին ծեծելու գործին»,- գրել է պատգամավորը: