Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատակազմի նոր պետ ունի: NEWS.am-ի տեղեկություններով՝ ոստիկանապետի աշխատակազմի նոր պետը Մերուժան Հակոբյանն է, ով նախկինում իրավաբանական վարչության պետն էր: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հաստատեցին ոստիկանությունից:

Նշենք, որ Մերուժան Հակոբյանը հատկապես վերջին տարիներին ակտիվ ներկայացնում էր կառույցը լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների եւ իրավապաշտպանների հետ հանդիպումներին: Նա հայտնի է համակարգում որպես գրագետ, բանիմաց իրավաբան:

Հիշեցնենք, որ ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարը Գագիկ Մինասյանն է, ով այժմ ուղարկվել է կադրերի ռեզերվ:

Իսկ իրավաբանական վարչության պետ է նշանակվել նախկինում անձնագրերի եւ վիզաների վարչության պետ, փաստաբանությամբ զբաղվող Հովհաննես Քոչարյանը: