Երեւանի երեք խոշոր բուհերում հայտարարված ռեկտորի թափւոր պաշտոնի համար մրցույթին առայժմ անսպասելի դիմումներ չկան:

ԵՊԲՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ մրցույթին մասնակցելու համար առայժմ դիմել է միայն գործող ռեկտոր Միքայել Նարիմանյանը, փաստաթղթերը ընդունում են մինչեւ մայիսի 21-ը:

ԵՊՀ լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ մրցույթին մասնակցելու համար դիմել է գործող ռեկտոր Արամ Սիմոնյանը, ահստեղ փաստաթղթերը ընդունում են մինչեւ հունիսի 9-ը: Իսկ Հայաստանի ճարտարագիտական համալսարանում՝ Պոլիտեխնիկուն, առայժմ ոչ ոք չի դիմել ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում: Հովհաննես Թոքմաջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մյուս շաբաթ  կներկայացնի փաստաթղթերը: Դիմումները կներկայացվեն մինչեւ հունիսի 8-ը: «Կուզենամ շատ թեկնածուներ լինեն, թող հաղթի արժանավորը, Պոլիտեխնիկի խնդիրն է, անձնական հարց չկա: Ես ինչ էլ արել եմ, Պոլիտեխնիկի համար եմ արել»,-մեզ հետ զրույցում ավելի վաղ ասել է  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նշենք, որ ԵՊԲՀ-ում ռեկտոր կընտրեն հունիսի 5-ին, ԵՊՀ-ում՝ հունիսի 19-ին, ՀՊՃՀ-ում՝ հունիսի 20-ին: