Բրազիլիայում 51-ամյա կինը 21-րդ երեխային է լույս աշխարհ բերել, հաղորդում է տեղական G1 պորտալը։

Բժիշկները զգուշացրել են, որ այդ տարիքում ծննդաբերության ժամանակ ռիսկը մեծ է, առավել եւս, որ հղիության շրջանում կինը ճնշման լուրջ խնդիրներ է ունեցել, սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, եւ նրա որդին լույս աշխարհ է եկել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Ներկայումս մայրն ու որդին իրենց լավ են զգում։ Նորածինը 3 կգ-ից մի փոքր ավելի է, հասակը՝ 46,5 սմ։ Կնոջ խոսքով, ինքն իր առաջին երեխային ունեցել է 13 տարեկանում, այնուհետեւ մեկը մեկի հետեւից երեխաներ է ունեցել։