Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է սկսվել, որի մասնակիցները պահանջում են երկրի վարչապետ Նիկոլա Գրուեւսկիի հրաժարականը։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին» դեպքի վայրից, ցուցարարների թիվը մի քանի տասնյակ հազար է։ Նրանք լցրել են ոչ միայն հրապարակը, այլեւ հարակից փողոցները։
Հանրահավաքին ելույթ են ունենում ընդդիմադիր քաղաքական գործիչները։ Նրանք քննադատում են երկրում ստեղծված իրավիճակը եւ մեղադրում իշխանությունների ոչ արդյունավետ կառավարման, կոռուպցիայի եւ գործազրկության բարձր աստիճանի համար։ Սպասվում է Սոցիալ-դեմոկրատական միության առաջնորդ Զորան Զաեւի ելույթը։
Հանրահավաքի մասնակիցները ելույթներն ընդունում են ծափահարություններով եւ գովաբանական բացականչություններով։ Ժամանակ առ ժամանակ ցուցարարները վանկարկում են «հրաժարական»։



























