Չինաստանի առաջնային շուկայում բնակարանների արժեքն արդեն ութերորդ ամիսն անընդմեջ ընկնում է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Չինական 70 խոշորագույն քաղաքներում բնակարանների միջին գինն ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 6.1%-ով: Չվաճառված շինությունների թիվը ճնշում է գործադրում շուկայի վրա, որը ժամանակին մեծ պահանջարկ ուներ:
Ըստ Gazeta-ի, անշարժ գույքի եւ շինարարության ոլորտին բաժին է հասնում Չինաստանի ՀՆԱ-ի շուրջ 20%-ը:




























