Բրոկոլին գլյուկորաֆանին նյութ է պարունակում, որն ունակ է կարգավորել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը: Մի քանի տարի շարունակ Մեծ Բրիտանիայի Ռիդինգի համալսարանի գիտնականներն աշխատում էին բրոկոլիի նոր տեսակի ստացման ուղղությամբ, որը կառանձնանար այդ նյութի մեծ պարունակությամբ:

Ըստ Kedem-ի, վերջապես նրանց հաջողվել է Beneforté անվանումով բրոկոլիի տեսակ ստանալ, որը 2-3 անգամ ավելի շատ գլյուկորաֆանին է պարունակում, քան մյուս տեսակները:

Փորձերը ցույց են տվել, որ 12 շաբաթ շարունակ կանոնավոր կերպով նոր բրոկոլին գործածելու դեպքում մարդկանց արյան խոլեստերինի մակարդակը նվազել է միջինը 6%-ով, ինչը միանգամայն բավարար է անոթների եւ սրտի չափազանց ծանրաբեռնվածությունը կանխելու համար: Գիտնականների խոսքով, նոր տեսակի ստացման ընթացքում խաչաձեւման ավանդական տեխնոլոգիան է օգտագործվել: