Գերմանիան, Ֆրանսիան եւ Իտալիան որոշել են հետախուզությունների եւ դիտարկումների համար անօդաչուների ստեղծման Եվրոպական ծրագիր մշակել։

Մայիսի 18-ին այս երկրների պաշտպանության նախարարները համապատասխան համաձայնագիր են ստորագրել։

Հռոմը, Փարիզը եւ Բեռլինը պարտավորվել են երկամյա հետազոտություն անցկացնել, որը հիմք կդնի 2025թ. ԵՄ-ում սեփական անօդաչուները գործարկելու համար։

Ծրագրին միանալու ցանկություն են հայտնել Իսպանիան եւ Լեհաստանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Առաջարկը նպատակ ունի ստեղծել եվրոպական անօդաչու սարքեր ԱՄՆ-ից եւ Իսրայելից կախվածությունը նվազեցնելու համար։