Եվրամիությունը ռազմածովային առաքելություն է հիմնել՝ Միջերկրական ծովով ապօրինի նեղգաղթի դեմ պայքարելու համար: Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, Twitter-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի եւ քաղաքական անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

«Հենց նոր որոշում ընդունվեց Եվրամիության ռազմածովային առաքելություն ստեղծելու մասին՝ Միջերկրական ծովով ապօրինի փոխադրողների ցանցերը վնասազերծելու համար»,- գրել է Մոգերինին: