Ռուսաստանը պատրաստ է երկխոսություն եւ քննարկում առաջարկել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում բոլոր խնդիրների շուրջ, մասնավորապես՝ ռազմաքացաքական ոլորտում: Մայիսի 18-ին ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի հետ բանակցություններից հետո այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Մենք կենտրոնացել ենք երկկողմ հարաբերություններում մի շարք խնդրահարույց ասպեկտների եւ միջազգային որոշ խնդիրների ուղղությամբ: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին. ռուսական կողմն ընդգծել է, որ դրանց վիճակը մեզ չի բավարարում, բայց մենք պատրաստ ենք շարունակել բոլոր խնդիրների շուրջ քննարկումներն ու երկխոսությունը՝ լինի դա ռազմաքաղաքական կամ մարդասիրական ոլորտներում»,- ասել է Սերգեյ Ռյաբկովը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, սա մեկ շաբաթվա ընթացքում Նուլանդի արդեն երկրորդ այցն է Ռուսաստան՝ մայիսի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ Սոչի այցից հետո: Ի դեպ, Նուլանդը Մոսկվա է ժամանել Կիեւից:

Նուլանդը Մոսկվայում բանակցություններ է վարել նաեւ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ, հանդիպել ռուսական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին: