Գյումրի մտնող եւ դուրս եկող բոլոր մեքենաները ստուգում են: Այս մասին հայտնել է NEWS.am-ի խմբագրություն դիմած քաղաքացին:

Դիմեցինք ոստիկանության լրատվական ծառայությանը, որտեղից մեզ փոխանցեցին, որ որեւէ արտառոց միջադեպ չի եղել, ոչ միայն Գյումրիում, այլեւ Հայաստանում ոստիկանությունը իր գործառույթներն է իրականացնում, սովորական միջոցառումներ են իրականցվում: