Օգոստոսի 5-ին Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում տեղի կունենա Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավորների 18-րդ խմբի երդման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա կգտնվի ՀՀ -ում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Յովանովիչը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:
Այդ միջոցառմանը մասնակցելու նպատակով, դեսպանատան փոխադրամիջոցներով լրագրողները ԱՄՆ դեսպանատան դիմացից կտեղափոխվեն Չարենցավան:




























