«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել իրաքցի լրագրողին այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է խմբավորմանը հավատարմության երդում տալ։ Այս մասին ասված է Rudaw քրդական հեռուստաընկերության կայքում։
Ինչպես հայտարարել է Իրաքի Մոսուլ քաղաքի լրագրողների սինդիկատի բաժնի ղեկավար Աքրամ Սուլեյմանը, իսլամիստները մայիսի 19-ին սպանել են իրաքցի լրագրող Ֆիրաս ալ Բահրիին։ Նա նշել է, որ այս պահին ԻՊ գրոհայինների գերության մեջ է գտնվում 10 լրագրող, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























