Մայիսի 19-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, իրար քաշքշելու, ձեռքերով հարվածներ հասցնելու եւ վնասվածքներ պատճառելու համար, բաժին են ներկայացրել 1960 թ. ծնված Գեւորգ Կ.-ին եւ 1964 թ. ծնված Վարդան Ն.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վերջիններս հրաժարվել են հաղորդում տալուց:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: