Օգոստոսի 2-ին, ժամը 17.00-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի ափամերձ տարածքում մարդ է ջրահեղձվել: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից,  դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 17.25-ին ջրասուզակները ջրից դուրս են բերել Սեւան քաղաքի բնակիչ, 14-ամյա Արսեն Ավետիսյանի դին եւ հանձնել շտապօգնության բրիգադին: