Արաբական երկրները շարունակում են Պաղեստին պետության ստեղծման հարցով բանաձեւի նոր նախագիծ պատրաստել եւ ուսումնասիրել նախագիծը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ներկայացնելու ժամկետները։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Պաղեստին Պետության դեսպան Ֆաեդ Մուստաֆան։

Նա նշել է, որ առաջին բանաձեւի ձախողումից հետո որոշում է կայացվել 6 արաբական երկրներից բաղկացած հանձնաժողով ստեղծել, որը աշխատում է նոր փաթեթի վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք տեղեկացանք, որ Ֆրանսիան ցանկանում է ներկայացնել իր նախագիծը։ Մենք նրանց հայտնեցինք, որ ցանկանում ենք, որպեսզի նրանք համակարգեն իրենց աշխատանքը այդ արաբական հանձնաժողովի հետ։ Կա մի քանի կետ, որոնց վրա մենք պնդում ենք, եւ դա առաջին հերթին 1967թ. սահմաններում Պաղեստին պետության ստեղծումն է։ Եթե ֆրանսիական նախագիծը չպարունակի այդ կետերը, մենք այն կմերժենք»,- ասել է նա։