Սիրիական բանակը տարհանել է Պալմիրա քաղաքի բնակիչներին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Տարհանումն իրականացվել է այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները գրավել են քաղաքի մեկ երրորդը:

Ըստ Gazeta-ի, ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ում հաղորդել էին, որ զինյալների հարձակումից առաջ հարյուրավոր արձաններ սիրիական հնագույն քաղաքից անվտանգ վայր են փոխադրվել: