«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Արժեքների հեղափոխության» մասնակից, քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանին դադարեցնել հացադուլը եւ պայքարը շարունակել այլ մեթոդներով:
«Բանտային պայմաններում առողջության գնով՝ հացադուլի միջոցով, պայքարը շարունակելու քո արարքը գնահատելի է ինչպես մարդկային, այնպես էլ քաղաքական առումներով:
Սակայն մեր ժողովրդի, քո ընտանիքի եւ պայքարի ընկերների համար քո առողջությունն ավելի կարեւոր է:
Համոզված եղիր, որ քո այս քայլն արդեն տվել է իր արդյունքը, ուստի հորդորում եմ դադարեցնել հացադուլը եւ պայքարը շարունակել այլ մեթոդներով»,- Սեֆիլյանի կոչն է մեջբերել շարժման մամուլի ծառայությունը:
Նշենք, որ Լիպարիտ Սիմոնյանը մայիսի 14-ից գտնվում է հացադուլի մեջ:





























