Մայիսի 20-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Կայք գյուղի վարչական տարածքի դաշտամիջյան ճանապարհին Քասախ գետի կամրջից շրջվել է գետը, ինչի հետեւանքով ուղեւորը` 1990 թ. ծնված Տիգրան Ավետիսյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: