Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 10-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ֆանտան-Չարենցավան ճանապարհին վրաերթի էր ենթարկել անձը չպարզված 50-55 տարեկան կնոջ, որը տեղում մահացել էր:
Մահացած կնոջ լուսանկարները ներկայացվել էին ճանաչման:
Ոստիկանության Չարենցավանի եւ Սեւանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է վրաերթի հետեւանքով մահացած կնոջ ինքնությունը՝ 1946 թ. ծնված Նեֆեդովա Լյուբով Նիկոլաեւա: Հաշվառված էր Սեւան քաղաքում:





























