Ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Վարդան Խ.-ին եւ 1967 թ. ծնված Հարություն Կ.-ին:

Խուզարկությամբ Վարդան Խ.-ի մոտ եղած պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվել է ներարկիչ՝ բաց դեղնավուն հեղուկով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հայտնել է, որ հայտնաբերվածն իրեն է փոխանցել Հարություն Կ.-ն՝ Երեւան տեղափոխելու նպատակով:

Կատարվում է հետաքննություն: