Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ադրբեջանում ԱՄՆ եւ եվրոպական երկրների դիվանագիտական առաքելությունների վրա հարձակման փորձ կատարած 12 դատապարտյալների բողոքը։ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի նախկին սպա Քամրան Ասադովը, ինչպես նաեւ Բախտիյար Օրուջեւը, Ֆարիդ Ջաբբարովը, Քամրան Բաբաեւը եւ Սամիր Մեխրալիեւը դատապարտվել են 15 տարով ազատազրկման։

Ավազակախմբի մյուս անդամներին՝ Էլշան Մամեդովին, Վյուգար Ալիեւին, Իլկին Իսմայլովին դատապարտել էին 14 տարով ազատազրկման, Տարլան Քերիմովին՝ 13, Ռամիլ Քերիմովին եւ Սամիր Ալիեւին՝ 12 տարով, Յաշար Մագերրամովին եւ Ռովշան Աբդուլալիեւին՝ 12,5, Ռամին Ջալիլովին՝ 11, Շիրվան Բաբաեւին եւ Ազեր Իբադովին՝ 10, Օխրան Ալիզադեին՝ 10,5, Էդգար Ալիեւին՝ 6,5, Գաջիբալ Հուսեյնովին՝ 6,3, իսկ Շախրիյար Մագերրամովին՝ 2 տարվա ազատազրկման:

Դատարանը նաեւ որոշում է կայացրել՝ դիմել պաշտպանության նախարարությանը՝ լետեյնանտ Ասադովին սպայական կոչումից զրկելու համար։

Հիշյալ անձինք հանդիսանում են կրոնական ծայրահեղ խմբավորման անդամներ, որոնք մեղադրվում են Բաքվում ԼՈւԿոյլ լցակայանի վրա զինված հարձակման փորձի համար, ինչպես նաեւ Ադրբեջանում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների վրա ահաբեկչական գործողություններ նախաձեռնելու փորձի համար։