Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության եւ Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում՝ մայիսի 20-ին, ժամը 16.45-ին, Վանաձորի Մխիթար Գոշի փողոցի թիվ 3 շենքի մոտից բաժին բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Աշխեն Ս.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2004 թ. հոկտեմբերի 10-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 238 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: