Սահմանին կանգնած զինվորը երբեւիցե չի սադրում: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Խրամատներում կանգնած հայ զինվորը երբեւիցե չի սադրում, երբեւիցե խախտումներ առաջինը չի կատարում: Նա միշտ ցանկանում է իր հայրենիքը, իր երկրի սահմանները խաղաղ վիճակում տեսնել: Բայց եթե դիմացինն ըմբոստանում է, ապա նա պատրաստ է իր երկրի սահմանները պաշտպանել անձնուրաց կերպով»,- ասաց նախարարը:

Նշենք, որ Սեյրան Օհանյանն այսօր ներկա էր դպրոցում դիվերսիայի հետեւանքով զոհված Արմեն Հովհաննիսյանի կիսանդրիի եւ նրա անվան դասարանի բացմանը: