ԸԸՀ-ն Արտաշատի քաղաքապետի ընտրություններում ինքնառաջադրված, անկուսակցական վարչապետի որդու հիմնական մրցակից համարվող Հովհաննես Ղազարյանից («Գազի Հովոն») ընտրապայքարից դուրս գալու վերաբերյալ   դեռ որեւէ փաստաթուղթ չի ստացել:  փաստաթղթերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԿԸՀ-ից:

Իսկ Հովհաննես Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ փաստաբանը զբաղվում է այդ հարցերով, շուտով դիմումը կներկայացնեն:

Այսպիսով, Արտաշատի ընտրություններում վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը կմնա առանց մրցակցի, նա առաջադրված եւ պայքարի մեջ մնացած միակ թեկնածուն է:

Ի դեպ, ավելի վաղ, երբ  NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր նրան պարզելու՝ արդյոք պատրաստվում է հանել թեկնածությունը, թե մինչեւ վերջ պայքարելու է վարչապետի որդու դեմ: «Ազիզ ջան, դուք ձեր համար ուրիշ թեմա ճարեք, ցտեսություն, առողջություն ձեզ, ցտեսություն»,-ասել է Հովհաննես Ղազարյանը եւ անջատեց հեռախոսը՝ այլեւս չպատասխանելով մեր զանգերին:

Նշենք, որ հունիսի 7-ին Արտաշատում կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Մայիսի 8-ին լրացել է թեկնածուների առաջադրման ժամկետները, առաջադրվել է երեք թեկնածու՝ ՀՀԿ-ից կողմից Արգամ Աբրահամյանը, ինքնառաջադրվել է նրա հիմնական հակառակորդ համարվող Հովհաննես Ղազարյանը՝ «Գազի Հովոն» եւ անկուսակցական Գարեգին Համբարձումյանը: Մայիսի 13-ին ԸԸՀ-ն կավարտվի թեկնածությունների գրանցումը: