Սաուդյան Արաբիան Եմենի հետ սահմանին իր զորքերը բարձր պատրաստվածության մակարդակի է բերել: Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը:

Սաուդյան Արաբիան այդ քայլին դիմել է՝ «սահմանային հատվածում իրավիճակի կտրուկ սրման եւ Եմենի կողմից Թագավորության տարածքի գնդակոծությունների ակտիվացման պատճառով»:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մարտի 26-ից Թագավորության ռազմաօդային ուժերը, «արաբական կոալիցիայի» դաշնակիցների հետ միասին, ռմբակոծում է շիաների «Անսար Ալլահ» շարժման կազմավորումների դիրքերը, որոնք վերահսկողություն են հաստատել Եմենի տարածքի մի մասում: Այս ընթացքում երկու երկրների միջեւ սահմանին մի քանի միջադեպ է գրանցվել, ինչի արդյունքում մի քանի մարդ զոհվել, ահդ թվում՝ Թագավորության բանակի զինծառայողներ: Սակայն մինչեւ հիմա կողմերի միջեւ սահմանային հատվածում ուղղակի ռազմական բախումներ չեն եղել: