Լոռու մարզի Սարատովկա գյուղում մայիսի 23-ին 33-ամյա կնոջը գերանից կախված են գտել: NEWS.am-ի տեղեկությունը հաստատեց Սարատովկայի գյուղապետ Գառնիկ Մարդոյանը:
Նախնական տեղեկություններով կինն ինքնասպանություն է գործել: «Չգիտենք, թե ինչի է նման քայլի դիմել: Իրավապահ մարմինները զբաղվում են դեպքով»,- ասաց Գառնիկ Մարդոյանը:





























