Հայաստանի Հանրապետության բանտերում 48 անմեղ  ազատամարտիկ կա, որոնք այնտեղ են հայտնվել ՀՀ իշխանությունների ցանկությամբ: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Հիմնադիր խորհրդարանի»  անդամ Պավլիկ Մանուկյանը։

 «Մի կողմից շնորհակալ ենք ռեժիմին, որ մեզ ձերբակալեց, քանի  որ  տեսանք, որ մեր բանտերում կա  48 ազատամարտիկ, և 240 -ից ավելի անմեղ  սպա, որոնք այնտեղ են հայտնվել պատահական՝ ռեժիմի ցանկությամբ: Այժմ մենք մեզ ավելի պարտավորված ենք զգում պայքարելու ռեժիմի դեմ, որպեսզի այդպիսի անօրինականություններ չլինեն մեր երկրում»,-ասաց Մանուկյանը:

 «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն էլ նշեց, որ «նեխած ԿԳԲ-ական միջոցներն» անօգուտ են, և իրենք շարունակելու են պայքարել ռեժիմի դեմ:

«Մենք չենք վախենում բռնություններից և ռեժիմը մեզ չի կարող ընկճել: Երիտասարդությանը կոչ եմ անում դուրս գալ փողոց և միանալ ռեժիմի հեռացման պայքարին»,- ասաց նա: