Մայիսի 25-ին, ժամը 08.15-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երեւանյան փողոցում` կամրջի վրա, իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: