Մայիսի 25-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում «Մերսեդես E 230» մկնիշի ավտոմեքենայի վրա վերանորոգման աշխատանքներ կատարելիս՝ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է շարժվել եւ վրաերթի ենթարկել 54-ամյա տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: