Մայիսի 25-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի եւ 5-րդ Հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, վիճաբանություն կատարելու կասկածանքով, Երեւանի Ազատության հրապարակից բերման են ենթարկել 30-ամյա Արտակ Մ.-ին եւ 22-ամյա Սմբատ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 13.10-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջ այտային եւ կոպային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 22-ամյա Դավիթ Հ.-ն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 28-ամյա Արման Մ.-ն եւ հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է բռունցքով հարվածել Դավիթ Հ.-ին:

Կատարվում է հետաքննություն: