Օգոստոսի 3-ին, ժամը 13.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից խաղողի այգում: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին, մարվել` 15.05-ին:

Այրվել է Ս. Բոցինյանին պատկանող խաղողի այգին` 1 հա մակերեսով, ինչպես նաեւ 1 հա խոտածածկ տարածք եւ 20 ընկուզենի:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 78-ամյա Ս. Բոցինյանի դին: Նախնական տվյալներով` նրա մահացել է սրտի կաթվածից: