ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգի նախկին սենատոր Ռիք Սանթորումը հայտարարել է Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։ Իր նախընտրական քարոզարշավը նա սկսել է Քեբոթ քաղաքում։ Իր ելույթում նա հայտարարել է, որ ոչ միայն մեծ կառավարությունը, այլ նաեւ մեծ բիզնեսն են ոչնչացրել ԱՄՆ միջին խավը։ «Ամերիկացիներին պետք չէ եւս մեկ նախագահ, որը կախված կլինի փողից կամ իշխանությունից»,- նշել է Սանթորումը։
Հանրապետական կուսակցության անունից 2016թ. կայանալիք ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել էր Արքանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, սենատորներ Թեդ Քրուզը եւ Ռենդ Փոլը, Hewlett-Packard-ի նախկին գլխավոր տնօրեն Կառլի Ֆիորինան եւ նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը։





























