Հունաստանի իշխանությունները պլանավորում են միջազգային վարկատուների հետ պարտքերի կարգավորման հարցում համաձայնության գալ մինչեւ կիրակի։ Այս մասին հայտարարել է Հունաստանի կառավարության մամուլի քարտուղար Գաբրիել Սակելարիդիսը, գրում է Associated Press-ը։
«Հունաստանի կառավարության լավատեսությունը դատարկ խոսակցություն չէ։ Այն հիմնված է շատ կոնկրետ փաստերի վրա։ Մենք պատրաստվում ենք կիրակի համաձայնության գալ գործընկերների հետ»,- հայտարարել է Սակելարիդիսը, գրում է Gazeta-ն։





























