Թուրքիայի բնակիչները կարծում են, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն ամենամեծ սպառնալիքն են իրենց երկրի համար: Այս մասին են վկայում Թուրքիայի տարբեր քաղաքների 1.000 բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքները:

Իսրայելին սպառնալիք է համարում հարցվածների 42.6%-ը, իսկ ԱՄՆ-ին՝ 35.3%-ը: Այս երկրներին հետեւում են Սիրիան (22.1%) եւ Հայաստանը (20.3%):

Չնայած Թուրքիային պաշտոնապես ԵՄ անդամակցության թեկնածու է, հարցվածների 10.1%-ը հայտարարել է, որ Եվրամիության երկրները նույնպես սպառնալիք են Թուրքիայի համար:

Չնայած հարցվածների 8.7%-ը հայտարարել է, որ ոչ մի երկիր սպառնալիք չի ներկայացնում, 38.9%-ն էլ կարծում է, որ Թուրքիան բարեկամներ չունի:

Ըստ «Today's Zaman»-ի, Թուրքիայի բնակիչների համար բարեկամ երկրների թվում են Ադրբեջանը (37.5%), Հյուսիսային Կիպրոսը (9%) եւ Բոսնիա եւ Հերցեգովինան (6%):