ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս») հորդորում է էլեկտրաէներգիայի թանկացման հարցով իրեն չդիմել:
NEWS.am-ի հարցին՝ էլեկտրաէներգիայի թանկացումը ինչքանով կազդի երկրի տնտեսության վրա, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Սխալ հասցեով եք դիմել, վերջացրինք: Ես գործարար չեմ»:
Հիշեցնենք, որ այժմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագին է սահմանված 41,85 դրամ մեկ կվ/ժամի համար (ցերեկային) եւ 31,85 դրամ գիշերային ժամերի համար: ՀԷՑ-ն իր նոր հայտով առաջարկում է այդ սակագները բարձրացնել եւ հասցնել 58 եւ 48 դրամ համապատասխանաբար:




























