Ճապոնիայի կառավարության պաշտոնյաներին Super Cool Biz ամենամյա ակցիայի շրջանակներում ամառային շոգ եղանակի ժամանակ թույլ են տվել աշխատանքի գալ հավայան վերնաշապիկներով եւ թեթեւ կոշիկներով։

Մինչեւ սեպտեմբերի վերջ պաշտոնյաները կարող են աշխատավայրում կրել հավայան վերնաշապիկներ, ամառային կոշիկներ եւ կարճ շորտեր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այդուհանդերձ հունիսի 1-ին կառավարության անդամներն ու վարչապետ Սինձո Աբեն խորհրդարանի նիստին ներկայացել են կոստյումներով եւ փողկապներով։ Նրանց համար ամառային մեկնարկը կտրվի վաղվանից։